«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ֆուտբոլի ֆեդերացիայում ճգնաժամ է, բայց գործող դիլետանտ իշխանությունն ի վիճակի չէ լուծելու էդ խնդիրը

Ֆուտբոլի ֆեդերացիայում ճգնաժամ է, բայց գործող դիլետանտ իշխանությունն ի վիճակի չէ լուծելու էդ խնդիրը
22.06.2026 | 18:48

Հասկանալու համար գործող իշխանությունների դիլետանտությունը, էն, որ նախարար են դառնում զուտ Նիկոլի հետ քայլելու համար ու միանգամից ուսուցչից սկսում մեծ ֆրակցիաներ ղեկավարել ու դրա արդյունքում պրավալ տալ էդ ոլորտները, կարելի է նայել, օրինակ, ֆուտբոլը։

Ֆուտբոլ եմ ասում, որովհետեւ էսօր բոլորը ֆուտբոլ են նայում, թեման արդիական է։

Նախկինների օրոք Հայաստանը հասել էր մինչև 30-րդ հորիզոնականը աշխարհի թիմերի սանդղակում։

Ներկաների օրոք 100-ի վրա են, +-10։

Ֆուտբոլի ֆեդերացիայում ճգնաժամ է, բոլորը գիտեն դրա մասին, բայց գործող իշխանությունն իր դիլետանտներով ի վիճակի չէ լուծելու էդ խնդիրները։

էսքանից հետո էլ Մխիթարյանի նման ֆուտբոլիստի կարիքը չունեն ու չեն էլ ուզում հետը խոսել։

Հասկանում եք, որովհետև դիլետանտ են։ Սրանք չեն եկել ոլորտներ զարգացնելու համար։

Եկել են իրենցը ասելու համար։

«Ես եմ, որ կամ»։ Ու կապ չունի՝ ով ես, եթե «Ես եմ, որ կամ»-ին հակառակ ես գնում, սև ցուցակ ես ընկնում։

Հայաստանի շախմատի հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվեց դարի լավագույն հավաքական։

Հասկանում ե՞ք՝ սա ինչ է։

Որևէ ոլորտ չկա, որ Հայաստանը նման ձևով հաջողություն գրանցած լինի։

Ո՞նց ասեմ, որ պատկերացնեք։

Պատկերացրեք՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեր դարի լավագույն ֆուտբոլի հավաքական։

Գիտե՞ք ինչ են արել գործող դիլետանտները իրենց դիլետանտ վարչապետի գլխավորությամբ, որ ինչպես կարողանում է թմբուկ նվագել, տենց էլ, մի բան էլ վատ, երկիրն է ղեկավարում։

Ուշադրություն։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի բյուջեն կրճատել են 10 մլն դրամով։

Սա՛ է եղել գործող իշխանության պատասխանը։

Ու էսպես են իրենք՝ չուզող, եթե դու իրենց թրի տակով անցնող չես, իրենք չուզող են։ Իրենց համար Հայաստանի քաղաքացին մենակ ՔՊ-ականն է, մնացածը ընտրակաշառք վերցնողներ են։

Սա է սրանց մակարդակը։

Գրառման մեջ դնում եմ Մխիթարյանի նկարը։

Էն, որ իր գիտելիքով, կամքով ու խաղով դարձել է Եվրոպայի բոլոր ժամանակների նշանակալի ֆուտբոլիստներից մեկը։

Ինքը գալու է Հայաստան։ Իհարկե գալու է։

Չուզողների «ինադու» էլ գալու է։

Հ․Գ․ Ասում են՝ ՀԷՑ-ում տեղամասային տնօրեններ են նշանակում մարդկանց, ովքեր վոլտը ամպերից չեն տարբերում։ Իրենց միակ առավելությունն էն է, որ ՔՊ-ին լավ ծառայություն են մատուցում։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ